ԱՄՆ փոքրիկ քաղաքում կատարված հանցագործությունը վրդովեցրել ու հիասթափեցրել է բնակիչներին

Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ Սալեմ փոքրիկ քաղաքում «ՄաքԴոնալդսի» աշխատակից, 25-ամյա Լաթիա Հարիսն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և ձերբակալվել: Myfoxphilly.com-ի տեղեկացմամբ` նա մեղադրվում է «ՄաքԴոնալդսի» մեկ այլ աշխատակցի` 27-ամյա Քեթրին Ֆերիրային վերջինի 2 տարեկան որդու առջև դաժանաբար ծեծելու և վնասվածքներ պատճառելու մեջ: Միջադեպին ականատես են եղել նաև անցորդներ, ովքեր նկարահանել են ծեծը:

Ֆերիրան պատմել է, որ ոչ ոք չի օգնել իրեն` բացի որդուց, ով ոտքով մի քանի անգամ հարվածել է Հարիսին` փորձելով այդպիսով կանգնեցնել նրան: Դատարան տարվելու ճանապարհին Հարիսը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին:   

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել