1. Արցախյան հիմնահարցը լուծվել է 1991-ին Արցախում անցկացված հանրաքվեի արդյունքում, երբ Արցախի բնակչությունը իր կամքը արտահայտեց անկախացման։ Արցախյան հակամարտությունը այսօր ունի կարիք «վերջնական լուծման», ինչով մատնանշում ենք, որ լուծումը իր գլոբալ առումով արդեն վաղուց տրված է։
2. Պատերազմն ու այսօրվա հակամարտությունը ոչ թե հայաստան-ադրբեջանական են, այլ ղարաբաղա (արցախա)-ադրբեջանական։ Երբ ցանկանում ենք նշել, որ մի կողմից հայեր են, մյուս կողմից ադրբեջանցիներ ու գրում ենք հայ-ադրբեջանական, ապա այլ լեզուներում դա թարգմանվում է իբրև Armenian-Azerbaijan ու армяно-азербайджанский, ինչը իր հերթին դարձնում է Հայաստանի Հանրապետությանը պատերազմի լիարժեք կողմ, իսկ Արցախի Հանրապետությունը մեջտեղից դուրս է հանում, ինչի արդյունքում Հայաստանին ագրեսոռի պիտակը ավելի ամրացնելը ավելի է հեշտանում։ Հակամարտությունը ղարաբաղա-ադրբեջանական է։ «Armenian-Azerbaijani Nagorno-Karabakh conflict» ադրբեջանական քարոզչական հիանալի բառակապակցություն է, որը մերոնք հաճույքով կամ առանց մտածելու կրառում են։ Պետք է կրառել «Karabakh-Azerbaijani conflict»։
3. Արցախի ու Ադրբեջանի միջև գտնվում է արցախաադրբեջանական կամ ղարաբաղաադրբեջանական սահմանը, այլ ոչ շփման գիծը։ Շփման գիծը դա ժամանակավոր սամանազատում է, որը հետագայում նախատեսվում է փոփոխվել, իսկ Արցախի ու Ադրբեջանի միջև սահմանը Արցախի հանրապետության սահմանն է ու փոփոխության ենթակա է միայն Շահումյանի ու Գետաշենի շրջանների, ինչպես նաև Մարտակերտի ու Մարտունու՝ Ադրբեջանի հսկոզության տակ գտնվող որոշակի հողակտրոների հետ վերադարձի դեպքում։
4. Որևէ շրջան Ադրբեջանին հանձնելու խոսակցություններին ի պատասխան պետք է հակադարձել Մարտակերտի, Մարտունի, Շահումյանի ու Գետաշենի շրջանների վերադարձը Արցախին, այսինքն եթե ընդունում ենք Արցախի 1991-ի սահմանները որպես հիմք ու խոսում դրանից դուրս ընկած շրջանների վերադարձի մասին, պետք է այս սահմանները վերականգնենք նույնպես, իսկ այսօր Ադրբեջանի հսկողության տակ է գտնվում ԼՂԻՄ-ի մի մասը, ինչպես նաև Շահումյանի շրջանն ու Գետաշենի ենթաշրջանը, որոնք անկախություն են հռչակել ԼՂԻՄ-ի հետ մեկտեղ։ Այս դիրքորոշմանը ադրբեջանցիների մոտ որպես կանոն ճնշումները բարձրանում է, իսկ միջազգային «չեզոք» այրերը չգիտեն ինչ պատասխանեն, որ բացատրեն, ինչու այդ հարցը չի նշվում բանակցությունների ընթացքում։
5. Իրավական կռվի մեջ մտնել որևէ կողմի հետ՝ ադրբեջանաթուրքական կամ չեզոք միջազգային իմաստ չունի, քանի որ իրավաբանական տերմինները ու նորմերը կարոլի է անվերջ վերլուծել ոչինչի չգալով։ Իրականում ոչ Արցախի անկախությունն էր լիարժեք համապատասխանում այդ օրերին գործող Սովետական օրենքին, ոչ Ադրբեջանինը։ Պետք է ընդունենք մի քանի հիմնական դիրքորոշում. Արցախի ժողովուրդը իրավունք ունի խաղաղ ապրելու, ժամանակին կայացրել է իր որոշումը, որևէ փորձերը քաղաքական մակարդակներում սահմաններ գծելու ու նրանց փոխարեն որոշումներ կայացնելու կբերեն միայն ու միայն նոր ողբերգությունների թե հայերի, թե ադրբեջանցիների համար, հետևաբար պետք է ընդունել իրականությունը ու ապրել խաղաղ։ Այս դիրքորոշման դեմ բարդ է որևէ հակափաստարկ բերել, ընկալելի ու անհերքելի է։