Ռուսական մեծապետական բթամտությունը չի նահանջի Հայաստանից այնքան ժամանակ, մինչև ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ իշխանությունը չգիտակցի, որ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է։ 
Իսկ ռուսները, խոսքը մեր մեջ, խանդելու իրավունք ունեն։ Այդ ինչպե՞ս է, որ հայերենի փոխարեն անգլերեն կարող է լինել, իսկ ռուսերեն՝ ոչ։
Ուրեմն բացառելու համար որևէ լեզվի՝ անգլերենի, ռուսերենի, ֆրանսերենի կամ չինարենի գերակայությունը, պիտի ունենանք ոչ թե «հայերենի փոխարեն» ստրկական մտածողություն, այլ ՀԱՅԵՐԵՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ արժանապատվություն։ Դրա համար հարկ է, որ, համաձայն Հռչակագրի և Սահմանադրության, վերականգնվի ՀՀ լեզվի օրենքի սկզբնական զորությունը, որին պիտի հետևեն գովազդի, կրթության, հեռուստատեսության և մի քանի այլ հարակից օրենքներ, այլև ենթաօրենսդրական ակտերը տառացիորեն համապատասխանեն լեզվի օրենքի ոգուն, իսկ խախտումների զգալի մասի դեպքում հարկ է քրեական պատասխանատվություն նախատեսել՝ ընդհուպ մինչև պետության դավաճանության հոդվածը։

Կից՝ կարդացեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել