ArmnewsTV.am-ը գրում է.
Բաքվում ընթացող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ավարտին պատրաստված բանաձևի տեքստում հայկական պատվիրակության առաջարկով փոփոխություններ են կատարվել: Տեքստում առանձին շոշափվող տարածքային անձեռնմխելիության սկզբունքի կողքին ավելացել է ինքնորոշման իրավունքի մասին հիշատակում: Հայկական պատվիրակության առաջարկության դեմ ելույթ է ունեցել ադրբեջանի պատվիրակության ղեկավարը, բայց անգամ բանաձևի հեղինակը կողմ է եղել հայկական պատվիրակության ներկայացրած ուղղմանը: Հայկական առաջարկությունը պատգամավորների մեծամասնությունն ընդունել է: Բացի այդ, հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը առաջարկել է ԵԱՀԿ բանաձևով արգելել անդամ երկրներին իրենց տարածքը տրամադրել ահաբեկիչներին: Խոսքը Թուրքիայի մասին է: Հայկական պատվիրակության այս առաջարկը նույնպես ընդունվել է:
Արտաշես Գեղամյանը Բաքվում ընթացող միջազգային կառույցի միջոցառմանը շնորհավորել է Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



