Այսօր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ ամենամոտ ապագայում Հայաստանը կդառնա եվրասիական տարածքի լիարժեք անդամ։ Այս մասին նա հայտարարել է ՌԴ դիվանագետների հետ հանդիպման ժամանակ։ «Ռուսաստանը ԱՊՀ տարածքում ձգտում է ինտեգրացիոն գործընթացների։ Ռուսաստանը Ղազաստանի և Բելառուսի հետ հիմնադրել է Եվրասիական տնտեսական միությունը։ Հուսով եմ, որ ամենամոտ ապագայում դրա անդամ կդառնա նաև Հայաստանը։ Դրան ձգտում է նաև Ղրղզստանը», – ասել է Վլադիմիր Պուտինը։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։ Մինչդեռ օրեր առաջ ՀՀ նախագահը երկրի հանրային հեռուստատեսությամբ ինչեր էր ասում, ինչեր էր ասում, ՀՀԿ-ն էլ իր արբանյակներով զուռնա-դհոլի անսամբլով ո՜նց էր «դամ պահում», ո՜նց էր «դամ պահում»: Հիմա տեսնես Ազատիչն արդեն երեկվա իր ծննդյան տարեդարձի քեֆի «պախմելից դո՞ւրս եկել է արդեն» ու ի՞նչ է մտածում ներկա պահի իրականության մասին. կամ առհասարակ, ի՞նչ կա մտածելու, երբ քեզ, ուղղակի ասած, ստախոս են անվանում՝ ուղղակի ու անուղղակի կերպով: Երևի ներկա վարչակարգի ավանդույթներից է նաև ստախոսությունը: Իրոք այս ամենի գինը լինելու է շատ «թանկ»: Ուղղակի կարելի է ամաչել, որ այլևս լուրջ չես ընդունվում ոչ մեկի կողմից: Ոչ միայն կարելի է, այլև պետք է ամաչել, ու հետընթաց քայլ անել վիճակը շտկելու համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nargabi1990/posts/709073355825377
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել