Այլևս զարմանալու ոչի՛նչ չկա և անգամ չե՛մ էլ փորձի կասկածի տակ առնել <<Իրական Կյանքի Իսկական Պատկեր>>ը, որը ժամանակի անհավասարակշիռ սլացքին հենված` անսանձ վայրագությամբ փորձում է հոշոտել մարդկային անմեղ հոգիները, որը փորձում է գազանի նման խժռե՛լ մարդկային առողջ բանականությունն ու հասցնել խելահեղությա՛ն....Այլևս անիմա՛ստ է բացահայտ խոսել մի բանի մասին, որի առջև անգամ ժամանակն է դարձել անզոր ու ծնկի իջնելով, ասես փորձում է կանգնեցնել այս խայտառակ խառնաշփոթը... Բայց ավաղ մարդկային չարությու՛նը, անխղճությու՛նն ու սանձարձակությու՛նը այնքան են լիցքավորվել <<Այլասերված վրեժի անբարո էներգիայով>>, որ այստեղ անգամ բանականությունը հենց ի՛նքն է ծնկի իջնում` միանալով <<Արհամարհված ժամանակին>>... Այն ճահիճը, որը ԳՈՅԱՑՈՒԹՅՈՒ՛ՆՆ է մարդկային տգիտությա՛ն, տհասությա՛ն ու անդաստեարակությա՛ն, անգաղափարությա՛ն ու անբարոյականությա՛ն` մի օր կուլ է տալու <<Չարածին թյուրիմացություննեիրն>> և հիմնահատակ խորտակելու է մինչև վերջին բջիջը... Մարդկային այն տեսակը, որը ընդունակ է սևացնելու <<Իսկական Ճշմարտության Իրական Պատկերը, Դիմանկարը>>, ապա իր որակով ու գոյությամբ հավասար է <<Ոչնչությա՛ն>>... Այդ դեպքում պարզապես պետք է վերցնել <<Փաստերի Կոշտ Վրձինը>> և համառորեն գունավորել տվյալ <<Ոչնչության>> կեղտոտ պատկերը, ապա, որպես <<Ժամանակակից Սնունդ>>, որը չունի իրեն հավասարը` պետք է սկուտեղով այն մատուցել, իսկ համը և զգայությունը հաստատ հոշոտելու՛ և փշրելու՛ են նրա <<Նողկալի ախորժակը>>....Եվ այդ չարորակ տեսակը, որը փորձում է առողջ հասարակության և թեկուզ մե՛կ մարդու կյանքը, գաղափարը պղտորե՛լ կամ թունավորե՛լ իր ներաշխարհի նեխած մաղձով, ապա հիշեցնե՛մ, որ այդ տեսակը ինքնին արդեն դատապարտված է սեփական <<ԵՍ>>ը խոշտանգամահ անելով.... Եվ նա, ով իր գաղափարներում ամուր պահում է դիմացինին ցա՛վ պատճառելու, նվաստացնելու՛, մինչև անգամ մահվան շեմին հասցնելու՛, ոնչնչացնելու միտքը, ապա տվյալ անձնավորությունը անգամ արժանի չէ <<Քամահրական Խղճահարության>>, որը իբրև <<Վեջին Հույս>>, իբրև <<Փոխադարձության Պարտադիր Կտրոն`>> կհատուցեր նրա <<Ստորացված Լինելության Գին>>ը...



