Իրաքում գլուխ բարձրացրած մուսուլման արմատականները աշխարհի իրենց հավատակիցներին կոչ են արել մերժել ժողովրդավարությունը և արևմտյան այլ աղբը: Իրենց գրաված տարածքներում նրանք նշանակել են քրիստոնյաների գլխագին՝ տարեկան 250 ամերիկյան դոլարի չափով: Կարծում եմ, որ մահմեդական արմատականների հայաստանյան «հավատակիցները»՝ հիմք ընդունելով գաղափարախոսական նույնությունը՝ արևմտյան արժեքների նկատմամբ ատելությունը, պետք է միանան տվյալ շարժմանը: Եվ այդ միացմանը չպետք է խանգարի սրանց ձևական քրիստոնյա լինելը. կարևորը արևմտյան արժեքները, որոնք ի դեպ, ծնունդ են առել քրիստոնեական հիմքի վրա, մերժելն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել