Քաղաքական գործիչները փորձում են ակտիվիստների «հաշվին» էժանագին ՓԻԱՌ անել: Հա ժողովուրդ, քաղաքական գործիչները, ինչպես իրենց է հատուկ, էլի հայտնվել են «ճիշտ պահին ճիշտ տեղում» ու դարձել «պայքարիչ, պայքարի ջատագով, ժողովրդի կողքին կանգնող: Հա բա, հո՞ բաց չէին թողի սենց հրաշք պահը, սա իրենց մանկության երազանքն էր... Հեսա կմտնեն ամբոխի մեջ, մի երկու անգամ կգոռան «Ազատություն, փրկություն», հետո կգտնեն մի քանի լրագրողների, ու հարցազրույցը հարցազրույցի հետևից, խոսքը խոսքի հետևից....
Արա, բա ո՞ւր էիք նախորդ անգաաաաաաամ: Էտ հենց զգում եք թեման շատանում է, թեմայի մասնակիցներն ավելանում են, միանգամից կաստըմը քցըմ եք վրեքներդ ու վազում Սարյանամեդան՞՞՞՞, բայց հենց պայքարը նոր պիտի ցրցան տրվի, ջայլամի նման «թաքնվում եք»: Արդեն զզվելի է ձեր միատեսակ ու նույն գործելաոճը: Կգա մի օր, որ պալիտ կըլնեք...
Իսկ մինչ այդ կասեմ. «Հարգելի քաղաքական գործիչապատգամավորական կազմ, քիթներդ մի կոխեք ստեղ-դեղ, թողեք, որ իրականում պայքարող մարդիկ իրենց գործը անեն ու սաղ մի խառնեք իրար: Հիշեք` ձեր ժամանակները անցել են, հիմա դուք Բրենդ չեք, որ մարդիկ ձեր հետևից գան... ինչքան էկան լոմկվին հերիք ա, հիմա գնացեք ձեր կաբինետներում նստեք ու մի խանգարեք մարդկանց իրենց պայքարը առաջ մղել ու, ինչպես միշտ, հասնել հաջողության»:
Ապրեք, հարգելի ակտիվիստներ.... հալալա Ձեզ:
Հ.Գ. Հեսա իջնում եմ տեղ:



