Դրսում ամառային ուրախ տրամադրություն է: Այս շոգ ամռանը բոլորը շտապում են այնտեղ, ուր կարելի է զովանալ, հանգստանալ և մի փոքր ուրախանալ: Հանգստի յուրահատուկ և հաճելի վայր է Թումանյանի անվան այգին: Սա մի հսկա տարածք է, որտեղ իրենց հանգիստը կգտնեն բոլոր տարիքի մարդիկ: Ձեզ եմ ներկայացնում ամառային ֆոտոշարք` արված Թումանյանի անվան այգում:
Այգին գտնվում է Կիևյան կամրջի հարևանությամբ և ձգվում է Հալաբյան փողոցի երկայնքով: Թումանյանի այգին հիմնվել է 1970թ.` մեծն պոետ Հովհ. Թումանյանի 100-ամյակի առթիվ: 1973թ. այգում տեղադրվել է Անուշի և Սարոյի արձանը:

Այգու վերջնամասում է գտնվում ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը: Կենտրոնի դիմացի տարածքը համեմված է յուրահատուկ շատրվանով և ջրային կառույցներով:





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել