1in.am-ը գրում է.
Ռուսամետ անջատողականները, ամենայն հավանականությամբ, ուկրաինական բանակի ուղղաթիռները խփել են Ռուսաստանից ստացված զենքի միջոցով: Այս մասին գրում է BBC-ն՝ հղում անելով Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավին:
Ռուսաստանը Ուկրաինայի հետ սահմանին կենտրոնացրել է զգալի ուժեր և ապստամբներին մատակարարել հակաօդային պաշտպանության միջոցներ և այլ զենքեր՝ հստակեցրել է գեներալը:
«Այն, ինչ մենք տեսնում ենք ուկրաինական սահմանի արևելյան մասում զորավարժությունների ժամանակ, դրանք ծանր սպառազինություն են՝ ԲՏՌ-ներ, հակաօդային պաշտպանության միջոցներ… Եվ ինչպես այժմ տեսնում ենք, այդ միջոցներն արդեն կիրառվում են սահմանի արևմտյան հատվածում»,- ասել է նա:
Գեներալի խոսքով՝ Ուկրաինայի հետ սահմանին Ռուսաստանը տեղակայել է նաև հատուկ նշանակության մեծաթիվ խմբեր:



