Այն, որ մեր երկրում դիվանագիտություն ասվածը գոյություն չունի և առավել ևս արտաքին քաղաքականություն, բացահայտ է: Էդվարդ Նալբանդյանը վառ օրինակ: Նրա թույլ դիվանագիտական գործունեության զոհը բազմիցս ենք դարձել: Հայ-թուրքական չարաբաստիկ արձանագրությունները, ԵՄ-ի հետ երկար-բարակ ասոցացվելու բանակցությունները, որոնց համար մեծ ռեսուրսներ ծախսվեցին, և որն ավարտվեց Ռուսաստանի գրկում: Ահա և մեր դիվանագիտական կորպուսի իրական դեմքը:
Այսօր դիվանագետ դառնալու համար պետք չէ հատուկ կրթություն ստանալ, արտասահմանյան բուհերում հմտանալ, ամենևին, պետք է ընդամենը «Սերժ Սարգսյան» անունով ծանոթ ունենալ, ով ձեզ կտեղավորի աշխատանքի, որ երկրում որ կկամենաք: Շանսերն ավելի կմեծանան, եթե կարողանաք օգուտ բերել նախագահի բիզնես ծրագրերն իրագործելու հարցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել