_59697603_council_europe_chamber_g1in.am-ը գրում է.

Դեսպանների մակարդակով ԵՄ խորհուրդն այսօր կգնահատի Ռուսաստանի կողմից Ուկրաինայի արևելքում իրավիճակի լիցքաթափմանն ուղղված ԵՄ 4 պահանջների կատարումը: Այս մասին ITAR-TASS-ին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցչի մամլո քարտուղար Մայա Կոսյանչիչը:

«Զուգահեռաբար կշարունակվեն հակամարտության լիցքաթափման ջանքերը»,- հայտարարել է նա:

ԵՄ գագաթնաժողովը հունիսի 27-ին՝ Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո, ձևակերպել էր Ռուսաստանի հանդեպ 4 պահանջ՝ խոստանալով մինչև հունիսի 30-ի օրվա վերջ դրանց չկատարման դեպքում քննարկել նոր պատժամիջոցների սահմանման հնարավորությունը:

ԵՄ-ն առաջին հերթին պահանջել է ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանման մոնիտորինգի և ԵԱՀԿ առաքելության հսկողության ներքո սահմանի արդյունավետ վերահսկման մեխանիզմ, կառավարական զորքերին վերադարձնել սահմանային անցակետերը, ազատել բոլոր պատանդներին, գործարկել համապարփակ բանակցություններ՝ Պորոշենկոյի խաղաղ ծրագիրը կյանքի կոչելու համար:

Հակառակ դեպքում ԵՄ-ն պատրաստ է ցանկացած պահի հավաքվել՝ քննարկելու հետագա պատժամիջոցները:

Բրյուսելի դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ Ռուսաստանի դեմ ոլորտային հնարավոր պատժամիջոցների փաթեթը պատրաստվել է Եվրահանձնաժողովի և ԵՄ արտաքին քաղաքական ծառայության կողմից դեռևս մայիսին: Այն մասնավորապես ներառում է նավթի և գազի արդյունահանման համար սարքավորումների ու տեխնոլոգիաների մատակարարումը սահմանափակելու առաջարկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել