o_9753561in.am-ը գրում է.

Չինական Խեշան (Խունանի նահանգ) գյուղում յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը հիվանդ է քաղցկեղով։ Բանն այն է, որ բնակավայրում գտնվել է մկնդեղի արտադրության գործարան։ Այն հանգեցրել է մթնոլորտում թունավոր նյութերի բարձր խտություն, որը թույլատրելի նորմաները գերազանցում է 15 անգամ։ Իշխանությունները ոչ մի կերպ չեն օգնում բնակիչներին, հաղորդում է Malaysia Chronicle-ն։

Մոտավորապես 1,5 հազարանոց Խեշանում ամեն տարի բնակչության թիվը կրճատվում է 100 մարդով։ Գյուղում ավելի քան 30 տարի գործած մկնդեղի արտադրության գործարանը փակվել է ընդամենը երեք տարի առաջ։ Տեղի բակիչները նամակներ են գրում պաշտոնյաներին՝ խնդրելով օգնություն, սակայն նրանք աննշան դոտացիաներ են հատկացնում մարդկանց, որոնք չեն բավականացնում ամենատարրական դեղորայքին անգամ։

Մկնդեղն ու նրա անօրգանական միացությունները հաճախ օգտագործվում են մետալուրգիայում և փայտամշակման ոլորտում։ Տվյալ նյութերն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ճանաչել է ուժեղ թույներ։ Դրանցով վարակվելը կարող է հանգեցնել մաշկի, թոքերի և միզապարկի քաղցկեղի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել