Panorama.am-ը գրում է.
Այսօր Ստրասբուրգում` Եվրոպական խորհրդարանի դիմաց, տեղի ունեցավ Եվրամիության դրոշի բարձրացումը՝ եվրոպական ընտրություններից հետո:Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակիցը հայտնում է, որ միջոցառմանը մասնակցում էին նորընտիր և վերընտրված պատգամավորները՝ խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի գլխավորությամբ, Ստրասբուրգում հավատարմագրված դիվանագետներ, պաշտոնյաներ։ Դրոշի բարձրացման արարողությունն ուղեկցվում էր զինվորական նվագախմբի կատարումներով։
Մայիսին տեղի ունեցած համաեվրոպական ընտրություններից հետո վաղն առաջին անգամ Ստրասբուրգում կգումարվի նորընտիր խորհրդարանի լիագումար նիստը։ Եվրոպական խորհրդարանի՝ հունիսի 1-ից 3-ը տևող լիագումար նիստերի ժամանակ տեղի կունենան խորհրդարանի նախագահի, փոխնախագահների ընտրությունները։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



