ԱՄՆ-ն հարցում է հղել Մոսկվա` դիվանագիտական ներկայացուցչության նոր ղեկավարի պաշտոնում Ջոն Թաֆթի համար համաձայնություն ստանալում նպատակով: Ռուսաստանն, ամենայն հավանականությամբ, կպատասխանի դրականորեն: Այդ մասին հունիսի 30-ին հաղորդել է «Կոմերսանտ» թերթը:
ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Մաքֆոլն հայրենիք իր վերադառնալու մասին հայտնել էր փետրվարի 4-ին: Ավելի վաղ New York Times թերթը, վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրները, հաղորդել էր, որ Բարաք Օբաման պատրաստվում է Ջոն Թաֆթին նշանակել Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպան: Թաֆթը 2009 թվականի վերջից մինչև 2013 թվականի օգոստոսը եղել է ԱՄՆ-ի դեսպանն Ուկրաինայում, ավելի վաղ դեսպան է աշխատել Լիտվայում (2000-2003) և Վրաստանում (2005-2009), 1996-1999 թվականներին զբաղեցրել է Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի տեղակալի պաշտոնը Մոսկվայում:
Այն մասին, որ օրերս Վաշինգտոնը Մոսկվա հարցում է հղել ՌԴ-ում նոր դեսպանի պաշտոնում Թաֆթի համար համաձայնություն ստանալու նպատակով, պատմել են Պետական դեպարտամենտին մոտ կանգնած աղբյուրները և հավաստել են Ռուսաստանի դիվանագիտական շրջանակներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: