Emedia.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագրի վավերացման մասին օրենքը:

Փաստաթուղթը տեղադրված է ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

Փաստաթուղթը ստորագրվել է 2013թ. հունիսի 25-ին, Երևանում: Այն սահմանում է Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի, ռազմական խմբավորումների, իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների վերազինման նպատակներով ռազմական նշանակության արտադրանքի փոխադարձ մատակարարումների իրականացման կարգը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել