Ջոել Միգգլերը մի 23-ամյա պատանի է՝ գերմանական Կուսսաբերգ քաղաքից, ով տարված է էքստրեմալ Body Art-ով: Նա ուղղակի մոլուցք ունի «ձևափոխելու» իր մարմինը և դա անում է այն աստիճան, որ կարող է սարսափ պատճառել անգամ բավականին ազատամիտ մարդկանց:
Ջոելի նման «ձևափոխումներից» ամենաակնառուն, թերևս, նրա այտերին արված երկու անցքերն են, որոնք այնքան լայն են, որ նա կարողանում է դրանց միջով լեզուն հանել ու ծխի օղակներ բաց թողնել: 36 միլիմետր տրամագծով այս երկու անցքերը լրացնում են նրա 27 պիրսինգներից ու 6 դաջվածքներից, երկատված լեզվից ու քթանցքների վրա արված խցաններից բաղկացած «մարմնի տրանսֆորմացման» հավաքածուն:
Ջոելը շուրջ 7000 դոլար է ծախսել այս ամենի վրա՝ սկսած 13 տարեկանից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել











