Գիտեմ` կասեք. «Էշի ականջը քնա՞ծ էիր», բայց իրականում առաջին անգամ եմ լսում Քրիստինե Պեպելյանի «Իմ ընկեր» երգը ու տեսնում տեսահոլովակը: Ուղղակի հիացած եմ. Քրիստինե Պեպելյանի այս տեսահոլովակը, ինչպես այլ բոլոր տեսահոլովակները, մեր հայ շուբիզում էն հազվագյուտներից է, որը «խոսում է» երգի հետ, որակով սցենար (իհարկե, ինձ թվում է «գողացած է», բայց որակով է դա արված), հրաշք դերասանական խաղ (տղերքը ուղղակի վերջն են), առանց որևէ ավելորդության Քրիստինե Պեպելյան (հա ինքն էլ կարա Ջյուսի ու Լիլիթ Կարապետյանի նման էղած-չեղածը բացի, ու հաստատ ավելի լավն ա, բայց համեստությունը արեց իր) ու հիասքանչ և հուզիչ երգ:
Քրիստինե Պեպելյանի երգերի ու տեսահոլովակների կարիքը հաստատ մեր «շոուբիզում» կա:
Ապրեն էս տեսահոլովակի ու երգի ստեղծման մեջ ներգրավված բոլոր մարդիկ:
Ուղղակի հրաշք էր:
Հարգելի էժանագին ՓԻԱՌ փնտրող աստղեր, տեսեք, որ շորերը լրիվ հագած էլ ես արդյունքի հասնում:



