Չնայած գործազրկությանը՝ ինչպես ամեն տարի այս տարի ևս ես մնացի իմ եկրում, ու մի փոքրիկ աշխատանք գտնելով, վաստակեցի իմ հանապազօրյա հացը, ամեն աշխատանքային օրվա վերջում, փառք տալով Աստծուն, որ լավ է որ իմ երկրում եմ, իմ հայրենիքում ու մի տեսակ ինձ լավ զգալով, որ իմ լուման եմ ներդնում իմ երկրի շենացմանը, մինչդեռ իմ հայրենի գյուղում լրիվ հակառակ պատկերն էր. տարիներ առաջ ինչ-որ մարդիկ որոշել էին, որ կարելի է բնության ու հասարակ գյուղացու հաշվին հարստանալ և այդ նպատակով Սևանա լիճ լցվող ջրառատ <<Արգիճի>> գետի, որը սկիզբ է առնում բնակավայրերից տասնյակ կիլոմետրեր հեռավորությունից և որը կյանք է տալիս <<Մադինա,Լեռնահովիտ,Գեղհովիտ,Վ. Գետաշեն,Ն.Գետաշեն գյուղերին>>.Գետի որոշակի հատվածի վրա փորձում էին կառուցել հիդրոէլեկտրոկայան,սակայն ինչ-ինչ ատճառներով որոշակի աշխատանքներից հետո դադարեցրին, անցան տարիներ ու թվում էր որ ժողվուրդը այդ խնդրով մտահոգվելու առիթ չի ունենա, բայց արի ու տես, որ այս տարի ուրիշ ինչ-որ մարդիկ լայնածավալ աշխատանքներ են ՝ պատճառելով մեծ բնապահպանական վնասներ, տվյալ աշխատանքների արդյունքում տուժում են և՛ բնակչությունը, և՛ բնությունը,եթե չդադարեցնել այդ աշխատանքները հիմա, ապա այն կործանարար հետևանքներ կունենա…
Խնդրում եմ բնապահպանների և բոլոր այն մարդկանց ուշադրությունը, ովքեր անտարբեր չեն մարդու և բնության նկատմամբ…
Շնորհակալություն.



