Ալիևի ելույթը դրդել է եվրոպացիներին քննարկել Բաքվի իշխանության բռնություններըArmnewstv.am-ը գրում է.

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ իր երկրում մարդու իրավունքները պաշտպանված են: Սա Եվրախորհրդում բազմաթիվ հարցեր է առաջացրել, քանի որ եվրոպացիները շատ լավ գիտեն, որ դա սուտ է: Փորձագետները հենց այս առիթով Եվրախորհրդում կազմակերպել են քննարկում, որի նպատակն է ցույց տալ ճշմարտությունն Ադրբեջանի մասին:

Միջոցառումը կազմակերպել են Ալիևի իշխանությունից ազատված ադրբեջանցիները, ԵԺԿ անդամ Պետեր Օմցիգտը և Սոցիալիստ Ռոբերտ Բիեդրոնը: Նրանք բացատրել են, որ Բաքվի իշխանությունը կառավարությանը քննադատող մարդկանց ազատազրկման է դատապարտում: Բայց անգամ սա իմանալով, արևմտյան որոշ երկրներ սատարում են Ալիևին:

Մոտ 40 մարդ է ներկա Եվրախորհրդում կազմակերպված միջոցառմանը: Ադրբեջանում տիրող վիճակի մասին պատմել է ադրբեջանցի փորձագետ Ռասուլ Ջաֆարովը: Ալիևի ելույթը Եվրախորհրդում շատերը քննադատեցին, բայց նա շարունակում է ներկայացնել Ադրբեջանը որպես երկիր, որտեղ լրագրողներն ազատ են, իսկ քաղբանտարկյալներ ընդհանրապես չկան:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել