էս օր մեր բոլորի կողմից սիրված, հարգված Սերժիո Սարգսյանի ծնունդն ա: Շնորհավոր ծնունդդ, արքայից արքա, առողջ լինես, որ կարողանաս էդքան թալանածդ ուտես, ուժեղ լինես, որ կարողանաս վերարտադրվես ու ավելի ցողունային առույգությամբ ճնշես հայ ժողովրդին: Ցանկանում եմ ձեզ խոհեմություն, արտասահմանում քիրվայություն անելու փոխարեն սեփական ժողովրդի առաջ պատասխանատվության զգացում: Դուք միշտ եղել եք լավատես, բայց, ցավոք, երբեք չեք եղել իրատես: Հնարավոր է՝ դուք վերջին անգամ եք նշում ձեր ծննդյան տոնը Հայաստանում, ուստի խորհուրդ կտամ չգնաք Լաս Վեգաս այս հիանալի օրով, այլ մնաք, մեզ հետ նշեք ձեր ծննդյան տոնը: Պարոն ընտրված նախագահ, մի անցեք բոլոր սահմանները, դուք Ղարաբաղյան պատերազմի հերոս եք, մի նվաստացրեք ձեր վաստակը վերջնականապես: Հեռացե՛ք, քանի դեռ կարող եք սեփական նախաձեռնությամբ հեռանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել