Թուրքիայի նախագահ Ա. Գյուլը պաշտոնապես հայտարարել է օգոստոսին կայանալիք նախագահական ընտրություններում իր թեկնածությունը չառաջադրելու մասին: Մինչդեռ նա հստակություն չի մտցրել իր հետագա քաղաքական ներգրավվածության հարցում, և արդեն իսկ թուրքական մամուլում շրջանառվում են երկրի վարչապետի պաշտոնում նրա նշանակման հավանականության վերաբերյալ քննարկումները: Կայացած Գյուլ-Էրդողան հանդիպումից հետո նա «բաց» է թողել իր վարչապետ դառնալու հարցը: ԱԶԿ-ում ինչ-ինչ խնդիրներից խուսափելու նպատակով էլ, չի բացառվում՝ վարչապետի պաշտոնը վստահեն Ա. Գյուլին, քանի որ նա լուրջ աջակցություն ունի ինչպես կուսակցությունում, այնպես էլ երկրի ներսում և դրսում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.hovsepyan.58/posts/782194368466472?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



