էս հեփիների նկարահանումը ոնց որ մանիա դառած լիներ: Հավես պահեր ու դեմքեր կային, բայց ընդհանուր մի եսիմինչ չէր: Մանավանդ որ ինչ-որ հիպիական քարոզչական վիճակներ ոնց որ լինեին՝ աշխարհը մեկ է, մենք մի ընտանիք ու բոլորս երջո-բան:
Բայց էս մեկը, որ Արցախից է, ահավոր պոզիտիվ տրամադրություն է տալիս: Իմանալով, որ Արցախն է, իմանալով, որ վաստակած խաղաղության մեջ են ապրում մարդիկ, տեսնելով կենցաղում մարդկանց համերաշխությունը, խաղաղ համակեցությունը՝ զգում ես, որ երևի ամենաանկեղծ "հեփին" էս մեկն է:
Բնականաբար, նկարահանել են ամենաբարեկարգ մասերում (չուզողների աչքն էլ հանել են), բնականաբար խնդիրներ շատ կան, դժվարություններ կան, բայց էդ խաղաղ համակեցության պայմաններում ամեն ինչ ստեղծվող է, ամեն ինչ սարքվող:
Նյութի աղբյուր՝ http://noni-no.livejournal.com/709047.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել