Ինչ ասես չես տեսնի ու չես լսի երկկրում հայոց, բայց որ մեղավորությունն ապացուցված ու պատիժը կկրող մանկապիղծին ներելու համար ստորագրահավաք կազմակերպվի ու այդ դիմումի տակ ստորագրեն նաև պետական պաշտոնյաներ… նույնիսկ Հայաստանի պես աբսուրդների երկրի համար սա չափազանց է։ Չափազանց է, բայց փաստ է. Սերոբ Տեր-Պողոսյանին ներում շնորհելու խնդրանքով նախագահին նամակ է ուղղարկվել։ Այս նախաձեռնությունը մանկապիղծ Սերոբի կնոջ ձեռքի գործն է, իսկ այս խայտառակության տակ իրենց ստորագրություններն են դրել մի շարք համայնքների ղեկավարներ՝ Լոռիից։ Նշենք այս «հերոսներին» անուններով.

Ճոճկանի համայնքապետ Սամվել Գիգոլյանը

Քարկոփի համայնքապետ Ժորա Այբեկյանը

Նեղոցի գյուղապետ Սպարտակ Բեգջանյանը

Շամլուղի քաղաքապետ Լենդրուշ Բեժանյանը

Բայց սա դեռ ամենը չէ։ Ես տեղով շոկի մեջ էի, երբ իմացա այս նորության մասին, իսկ երբ կարդացի սրանց մեկնաբանությունները իրենց նամակների վերաբերյալ, մոտս բուռն ցանկություն առաջացավ զենքը ձեռքս առնեմ… Մեջբերում եմ այս ոչնչությունների խոսքերը.

«Մեկ ամիս չկա, որ նախագահին ուղարկել եմ խնդրագիրը, իմ անունից եմ ուղարկել: Սերոբը մինչև ձերբակալվելը ինձ 6 մլն դրամով օգնել է գյուղի 3-րդ ջրագծի վերականգնման համար: Գրել եմ՝ ծանր հանցագործություն է կատարել, պատժվել ա, հիմա էլ խնդրում եմ ներեք»։

Սամվել Գիգոյան

«Ձեզ ասեմ, սա եղել է մեր կողմից թյուրիմացություն, այսինքն, ճիշտն ասած, պահի տակ արել եմ, պրոստո, դե նա ներում չունի: Դե գիտեք, ոնց ա, խոսակցություններ եղել ա, որ ինքը ծանր հիվանդ ա, ոնց որ ուզում ա իր մահկանացուն կնքե ոչ կալանավայրում։ Ուղղակի դա թյուրիմացություն է եղել, տենց ա եղել, երկրի նախագահին գյուղապետարանի բլանկի վրա եմ գրությունը ուղարկել»։

Սպարտակ Բեգջանյան

Մյուս երկուսը կատեգորիկ հերքում են, որ նամակներ են ուղղարկել նախագահին նման խնդրանով, ինչը հնարավոր է և ճիշտ լինի։ Այնինչ, այս տականքությունը այսքանով չի սահմանափակվել։ Պարզվում է Սերոբի կին Մադլեն Թաշճյանը բույն գործունեություն է ժավալել նաև Ախթալլայի լեռնահարստացման կոմբինատում, որտեղ աշխատողներին ստիողաբար դրդել են, որպեսզի նրանք ևս նման նամակներ գրեն։

Ես վստահ եմ, որ եթե անգամ ողջ կոմբնատին ահաբեկեն ու ստիպեն նման նամականեր գրել, միևնույն է մանկապիղծին ներում չի շնորհվի, բայց հարցը բաց է մնում։ Կարծում եմ իրավապահ մարմինները պետք է հետաքննություն սկսեն, թե այդ ի՞նչ մեթոդների միջոցով է մանկապիղծի կինը ստիպում մարդկանց նման քայլի գնալ, որովհետև եթե չինովնիկների դեպքում կարող է ուղղակի անձնական շահ լինել, ապա հասարակ լոռեցուն անկասկած ահաբեկում են։

Ամեն դեպքում, բոլոր նրանք, ովքեր պատրաստ են նման զազրելի արարք անել հանուն փողի կամ այլ անձնական շահի, թող մի պահ իրենց հարց տան, թե ի՞նչ բառերով կբնութագրեյին նման քայլի դիմած մարդկանց, եթե Սերոբ Տեր-Պողոսյանը իրենց երեխաների նկատմամբ սեռական ոտձգություններ կատարած լիներ։ Ամոթ Ձեզ պարոնայք չինովնիկներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել