20140629BABYLON-slide-USVF-superJumbo

1in.am-ը գրում է

Իրաքի կառավարությունը հաղորդում է, որ երկրի զինված ուժերը վերականգնել են վերահսկողությունը Տիկրիտ քաղաքի նկատմամբ, որը ավելի քան երկու շաբաթ առաջ գրավել էին սուննի ապստամբները: Այս մասին հայտնում է BBC-ն:

Պետական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ զոհվել են «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» ավելի քան 60 գրոհայիններ:

Ապստամբները հաղորդել են, որ Տիկրիտի համար մղվել են կատաղի մարտեր, բայց հասկացնել են տվել, որ հարձակումները անհաջողությամբ են ավարտվել:

Եթե Տիկրիտի նկատմամբ վերահսկողության վերականգնման մասին տեղեկությունը հաստատվի, ապա դա կդառնա իրաքյան բանակի առաջին կարևոր հաջողությունը՝ սկսած այն պահից, ինչ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը Իրաքի հյուսիսում գրավել էր մի շարք տարածքներ:

Իրաքի կառավարությունը հաղորդում է Մոսուլի (Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաքն է) ուղղությամբ նախապատրաստվող հարձակման մասին:

Աղբյուրը՝ 1in.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել