Emedia.am-ը գրում է.

Օգոստոսին տեղի ունենալիք նախագահական ընտրությունների շեմին Թուրքիայի կառավարությունը խորհրդարան է բերել քրդական հարցի կարգավորմանն առնչվող օրինագիծ, որի բովանդակությունը դեռեւս չի հրապարակվել:

Անգլիական Financial Times թերթը պատահական չի համարում, որ քրդերի հետ կապված օրինագիծը թուրքական խորհրդարանում հայտնվել է հիմա: Թերթի կարծիքով` ընտրություններից առաջ նման քայլով թուրքական իշխանությունները ցանկանում են իրենց թեկնածուի օգտին նախատրամադրել թուրքաբնակ 20 մլիլիոնանոց քուրդ ընտրազանգվածին: Իսկ իշխանությունների թեկնածուն առաջիկա նախագահական ընտրություններում, ինչպես երեկ հայտարարել է Թուրքիայի փոեխվարչապետ Բյ ուլենթ Արինչը, լինելու է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջնորդ, երկրի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը:

Թերթը նշում է, որ Էրդողանի գլխավորությամբ ԱԶԿ-ն «բավական արագ եւ պրագմատիկ քայլեր է ձեռնարկում»: Անգլիական թերթը շեշտում է այն հանգամանքը, որ նախագահական ընտրություններում Էրդողանին կարող են հաղթանակի բերել հենց քրդերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել