Օրերս «Դեմ եմ»-ի առանցքային դեմքերը ասել էին, որ հաշվի առնելով իրենց հեղինակությունը, հնարավոր է քաղաքականություն մտնեն:

Անկեղծ ասած միշտ հարգել եմ հանրային խնդիր բարձրացնող շարժումներն ու գնահատել եմ նրանց, բայց երբ քաղաքականցվում են, համը դուրս է գալիս: Մեր հանրությունը քիչ չի ականտես եղել, թե ինչպես են գառի մորթի հագած գայլերը ժողովրդի վստահությունը վաստակելուց հետո բացահայտվում ու քաղաքական պատվերներ կատարում... Այս պահին ոչ ոքի չեմ ուզում պիտակավորել, բայց հենց քաղաքականցվելու թեմա լինի, լրիվ տրամաբանական կլինի կասկածել, որ սկզբից էլ ինչ որ ուժ էր նրանց ֆինանսավորում...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել