ԱՄՆ հաջորդ նախագահի համար ահագին տխուր ժառանգություն է սպասվում Օբամայի նախագահությունից հետո: Լուրջ ճգնաժամային վիճակ հակադիր ուժային կենտրոնի` Մոսկվայի հետ, խնդիրներ Չինաստանի հետ, հնարավոր ճգնաժամ Հյուսիսային Կորեայի հետ, ներքին սոցիալական խնդիրներ ու էլի հազար ու մի բան` ներառյալ նաև հանրային դժգոհություն: Այսօր արդեն այս ամբողջը նկատվում է: Արդեն այսօր երկրի խոշորագույն կուսակցություններից հանրապետականների (չխառնել մեր ՀՀԿ հետ. իրենք լուրջ կուսակցություն են՝ ի տարբերություն մեր ՀՀԿ-ի բազառ բլոտի) ու Սպիտակ տան դեմոկրատ վարչակազմի միջև նկատվում է առճակատում, ինչպես փոխանցում է Guardian-ը: Ընդ որում, հանրապետականները պահանջում են լրացուցիչ պատժամիջոցներ, իսկ Սպիտակ տունը հապաղում է` ամենայն հավանականությամբ վախենալով Իրանի դեմ պատժամիջոցների քննարկման վեճի կրկնությունից: Պարբերականը նշում է, որ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներն անհանգստացած են Կոնգրեսում իրադարձությունների զարգացումից և ձգտում են հասնել նրան, որ Օբաման ազատ որոշի՝ ինչպիսի պատժամիջոցներ ներմուծել և երբ: Սակայն մեկ հարց էլ կա: Տիկին Քլինթոնը առաջին լեդի եղած տարիներին արդեն ունի փորձառություն ռուսական կողմի հետ հարաբերությունների. ինչ խոսք, նա լավ է հիշում իր նախագահ ամուսնու և Բ. Ելցինի շփումները ու նաև տեղյակ է Ելցինի սիրած «սև արկղի կոճակը» արտահայտությունից: Մնում է միայն տեսնել, թե այդ արտահայտությունն ինչպիսի հետևանքներ է ունեցել տիկին Քլինթոնի վրա, եթե իհարկե նա առաջադրվի ու դառնա ԱՄՆ հաջորդ նախագահը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nargabi1990/posts/706922002707179
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել