Գալուստ Սահակյանի նոր նախաձեռնությունը, որի համաձայն ԱԺ-ում հավատարմագրվելու համար լրագրողները պետք է ունենան առնվազն 5 տարվա ստաժ, ինչ խոսք, զավեշտալի է: Զավեշտալի է, որովհետև բխում է մի քաղաքական ուժի կողմից, որի խորհրդարանական խմբակցության պատգամավորների կեսը ինչ-որ կիսաքրեական, կիսագրագետ ու անբարաքյաթ դեմքեր են, և զավեշտալի է, որովհետև արդեն այն փաստը, որ ինչ-որ բանի ետևում կանգնած է Գալուստ Սահակյանը, ինքնին զավեշտ է:
Սակայն, ուզում եմ նաև լրագրողական ցեխի ուղղությամբ քար նետել: Եթե ասողը չլիներ Գալուստը, իսկ մեր պատգամավորական կոնտինգենտը այսքան անմխիթար չլիներ, այս հարցը ավելի ակտուալ կլիներ, որովհետև իրոք մեր լրատվական դաշտը պակաս անմխիթար ու ոչ կոմպետենտ վիճակում չի: Եվ որքան էլ հիմա տարբեր լրագրողներ ու լրատվամիջոցներ քլնգեն Գալուստին, ՀՀԿ-ին և այս նախաձեռնությունը, մաթեմատիկական փաստ է, որ մեր մեդիադաշտի որակը գնալով ընկնում է, ու դրանում մեղավոր են այդ դաշտի ներկայացուցիչները, ովքեր իրենց ձեռքով լրագրող մասնագիտությունը պլինտուսի մակարդակի իջեցրեցին՝ ներգրավելով ավելի ու ավելի շատ նորավարտ ջահել աղջիկների, ում թվում է, թե դիկտաֆոնն ու բեյջը բավական են լրագրող կոչվելու համար, կամ էլ ինչ-որ ֆրիգիդային ու նավթալինի հոտով տարեց տիկնանց, ովքեր խորապես համոզված են, որ իրենց վերլուծական մտքի գիգանտներ են ու առհասարակ՝ մտքի գիգանտներ են և լրագրողական էթիկա, հավաստիություն, ճշտված տեղեկատվություն ու ադեկվատ վերլուծություն ասվածներից մի քանի կիլոմետր վեր են:
Մեդիադաշտում սովորական երևույթ են դարձել պատվերով հոդվածները, վճարովի փիառը, պոռնոգրաֆին, գոյություն չունեցող «հավաստի աղբյուրները», և դա արվում է ամեն օր ու գրեթե բոլորի կողմից: Ուստի, հարգելի լրագրողներ, երբ հավեսներդ փախնի Գալուստին քլնգելուց, խորհուրդ եմ տալիս մի հատ նստել ու լուրջ մտորել, թե, այնուամենայնիվ, դուք ինչ-որ փոխելու բան ունե՞ք ձեր որդեգրած վարքում ու աշխատանքային ոճում, թե չէ գնալով ավելի ու ավելի հակակրելի տարր եք դառնում (խոսքը, իհարկե բոլորի մասին չէ):