Tert.am-ը գրում է.
Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ պարզելու, թե արդյո՞ք սահմանդրական է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից առանց դատարանի որոշման մարդու սեփականության վրա կալանք դնելը: Tert.am-ին այս մասին տեղեկացրեց Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Տաթևիկ Խաչատրյանը:
«Պետք է սպասենք, տեսնենք, թե ինչպիսին է այս հարցում ՍԴ-ի դիրքորոշումը, թե արդյո՞ք իրավակարգավորումը համապատասխանում է սահմանադրական նորմերին»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում մի շարք վարորդներ, այդ թվում՝ հանրության շրջանում մեծ ճանաչում ունեցող անձինք՝ հաղորդավար Պետրոս Ղազարյանը, շոումեն Գարիկ Պապոյանը, երգիչ Նարեկ Բավեյանը, բարձրաձայնեցին այն մասին, որ երթևեկության կանոնները խախտելու մասին ժամանակին ծանուցում չեն ստացել, սակայն ամիսներ անց տեղեկացել են, որ ԴԱՀԿ-ն իրենց բանկային հաշիվները սառեցրել է՝ տուգանքը չվճարելու պատճառով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



