10105069521in.am-ը գրում է.

ԱՄՆ Գերագույն դատարանը հակասահմանադրական է ճանաչել 2012 թ. երկրի նախագահ Բարաք Օբամայի կողմից Աշխատանքային հարաբերությունների ազգային կոմիտեում մի շարք կադրային նշանակումներ, հաղորդում է Politico թերթը:

Ըստ օրենքի՝ ԱՄՆ նախագահը իրավունք ունի պաշտոնյաների նշանակել առանց Սենատի համաձայնության, բայց միայն խորհրդարանական արձակուրդների ժամանակ, սակայն 2012 թ. հանրապետական սենատորները դիտավորյալ հավաքվել էին, որպեսզի արգելափակեին նախագահական նշանակումները:

Գերագույն դատարանը միաձայն վճռել է, որ Սենատի աշխատանքի դադար չի եղել, քանի որ պալատները իրենք են որոշում՝ աշխատո՞ւմ են որոշակի փուլում, թե՞ ոչ, հաղորդում է պարբերականը:

Դատական վճռի արդյունքում Սենատը հնարավորություն է ստանում արգելափակելու նախագահական նշանակումները, երբ Կոնգրեսը արձակուրդի մեջ է: Եթե աշնանը դեմոկրատները կորցնեն վերահսկողությունը վերին պալատի նկատմամբ, ապա Օբամային ընդդիմադիր հանրապետականները կարող են արգելափակել նախագահի բոլոր կադրային նշանակումները, իսկ Կոնգրեսի արձակուրդների ժամանակ կադրային նշանակումներ անելու հնարավորություն նախագահը փաստացի այլևս չունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել