Tert.am-ը գրում է.
«Լավ է ուշ, քան երբեք» ասացվածքով արձագանքեց Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստին շտապող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ ի պատասխան լրագրողների հարցի, թե ինչու է ուշանում Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը:
Ըստ վարչապետի՝ Հովիկ Աբրահամյան-Վլադիմիր Գասպարյան լարվածություն չկա: «Ոստիկանապետը լավ աշխատում է, որևէ խնդիր չկա»,-ասաց Հովիկ Աբրահամյանը և այս մասին հարց ուղղած լրագրողին ասաց, որ նրա երազանքը չի իրականանա:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին, որով 2-րդ նախագահը պաշտպանել էր քառյակի 12 կետերից 4-ը, Հովիկ Աբրահամյանն ասաց. «Ես Ղարաբաղում եմ եղել, մեր պատասխանատու կառույցները արձագանքել էին… Ամեն դեպքում, յուրաքանչյուր ողջամիտ հարցի, մենք՝ որպես կառավարություն, պատրաստ ենք արձագանքել: Եթե անհրաժեշտություն լինի, լրացուցիչ բացատրության անպայման կտամ»:
Ի պատասխան դիտարկմանը, թե Քոչարյանը, փաստորեն, վերադառնում է, Հովիկ Աբրահամյանն ասաց. «Իսկ ո՞ւր էր մեկնել, որ վերադառնում է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



