Tert.am-ը գրում է.
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում անցկացված երեկույթի արդյունքում արգելոց-թանգարան մասնաճյուղի վարիչ Վարդան Գրիգորյանի՝ աշխատանքից ազատվելուց հետո Գագիկ Գրիգորյանը չի նշանակվել այդ պաշտոնին, ինչպես թյուրիմացաբար նշել են էլեկտրոնային որոշ կայքեր: Այս մասին հայտնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հիշեցնենք, որ այսօր «Չորրորդ իշխանություն»-ը գրել էր, որ «Զվարթնոցի մասնաճյուղի տնօրենի թափուր մնացած պաշտոնում նշանակվել է աշխատանքից ազատված տնօրենի որդին»։
Այս կապակցությամբ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Մեկ անգամ հարկ ենք համարում պարզաբանել, որ Կառավարության 2003 թ. մարտի 7-ի թիվ 312-Ն որոշման համաձայն, ղեկավարվելով ՊՈԱԿ-ի մասին օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետով, պետական կազմակերպությունը / և ոչ թե ՀՀ մշակույթի նախարարությունը, ինչպես նշվում է մամուլում/ իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության Պայմանագրի կողմ են հանդիսանում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը և դիմումատուն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



