Lurer.com-ը գրում է.

ԱՄՆ-ն պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է «առաջիկա ժամերին» ցուցաբերի բարի կամքի դրսևորում և կոչ անի Ուկրաինայի արևելյան շրջանների աշխարհազորայինների զենքերը վայր դնել: Այս մասին հայտնում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը։

«Խիստ կարևոր է, որ Ռուսաստանն առաջիկա մի քանի ժամվա ընթացքում ցույց տա, որ աշխատում է անջատողականներին զինաթափելու ուղղությամբ, որ նա կոչ է անում նրանց վայր դնել իրենց զենքերը և մասնակցել խաղաղ բանակցային գործընթացին»,- ասել է Քերին Փարիզում Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ հանդիպման ժամանակ:

Ավելի վաղ, ԱՄՆ-ն և ԵՄ-ն հայտնել էին, որ Ուկրաինայում իրավիճակի հետագա սրման դեպքում նրանք կարող են կիրառել լրացուցիչ նոր պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել