Գալուստ Գրիգորիչը նեղսրտել է լրագրողների աշխատանքից: Ծերուկը իր երկար ու անհեթեթ մտքերից հերթականն է ձոնել մեզ այս առնչությամբ.
«Մարդը փորձում է գնալ իր աշխատասենյակ՝ մի թուղթ բերի կամ սուրճ խմի, լրագրողների խումբը հարձակվում է եւ մի հիմար հարցադրում է լինում՝ դուք ինչքա՞ն եք հավատարմագրվել, ինչքա՞ն փող ունեք։ Սա ոնց ասեմ... աշխարհի որեւէ երկրում չեք տեսնի, որ նիստի ժամանակ լրագրողը մոտենա, որեւէ մեկին հարց տա, մանավանդ որ բոլոր պատգամավորներն ունեն իրենց օգնականները։ Կարող եք դիմել օգնականներին, բայց դա ձեռ չի տալիս լրագրողին... Ես ուզում եմ թելադրություն գրողներ չլինեն լրագրողները, ուզում եմ՝ պրոֆեսիոնալներ լինեն»:
Հակադարձեմ իմաստուն Գալուստի այս փառահեղ մտքին. «Աշխարհի որևէ երկրում չեք տեսնի...»
Եվ այսպես, աշխարհի որևէ ՆՈՐՄԱԼ երկրում չեք տեսնի`
- Գալուստ Սահակյանի պես մեկին՝ խորհրդարանի ղեկավարի պաշտոնում և անգամ պատգամավոր:
- Քաղաքական մեծամասնություն, որին ատում է ժողովրդի ճնշող մեծամասնությունը, բայց ինքը, միևնույնն է, մնում է քաղաքական մեծամասնություն:
- Շմայսներ, գեներալներ, լֆիկներ ու նեմեցներ, ովքեր գրել-կարդալ էլ նորմալ չգիտեն, բայց խորհրդարանի լիիրավ անդամ են:
- Լրագրողների ու հասարակ մահկանացուների վրա գոռգոռացող ու հայհոյող պատգամավորների:
- Ակնհայտորեն իրենց ձեռնատու օրենքներ ընդունող ու խանգարող օրինագծերը տապալող պատգամավորների:
- Ակտիվ բիզնես գործունեության ծավալող ԱՅՍՔԱՆ բազմաթիվ պատգամավորների:
Ու էլի շատ բաներ չես տեսնի քաղաքակիրթ աշխարհում Գալուստ ջան, բայց թե ասա քաղաքակիրթն աշխարհն ո՜ւր, մենք ո՜ւր, ու առավել ևս դու ո՜ւր:



