Ֆեոդալիզմն այն է, երբ դու երկու կով ունես և քո տերը վերցնում է նրանց տված կաթի մի մասը:
Մաքուր սոցիալիզմն այն է, երբ դու երկու կով ունես և Կառավարությունը նրանց տեղավորում է գոմում՝ մյուսների կովերի հետ: Դու ստիպված ես խնամել բոլոր կովերին, իսկ Կառավարությունը քեզ տալիս է այնքան կաթ, որքանի կարիքն ունես:
Բյուրոկրատական սոցիալիզմն այն է, երբ դու երկու կով ունես և Կառավարությունը նրանց տեղավորում է գոմում՝ մյուսների կովերի հետ: Քո կովերին խնամում են հավերով զբաղվող նախկին ֆերմերները, իսկ դու ստիպված ես խնամել այն հավերին, որոնց Կառավարությունը խլել է հավատեր-ֆերմերներից: Արդյունքում Կառավարությունը տալիս է քեզ այնքան կաթ և ձու, որքան որ գրված է կանոնակարգերում:
Ֆաշիզմն այն է, երբ դու երկու կով ունես և պետություը քեզնից երկուսին էլ խլում է, ապա վարձում է քեզ, որ խնամես նրանց, ապա վաճառում է քեզ կաթը:
Մաքուր կոմունիզմն այն է, երբ դու երկու կով ունես, քո հարևանները քեզ օգնում են խնամել դրանց և դու կիսում ես կաթը նրանց հետ:
Ռուսական կոմունիզմն այն է, երբ դու երկու կով ունես, դու խնամում ես նրանց, իսկ Կառավարությունը վերցնում է ողջ կաթը:
Կամբոջական կոմունիզմն այն է, երբ դու երկու կով ունես, Կառավարությունը քեզնից խլում է կովերիդ ու սպանում քեզ:
Դիկտատուրան այն է երբ դու երկու կով ունես, Կառավարությունը խլում է նրանց քեզնից ու քեզ զորակոչում բանակ:
Մաքուր դեմոկրատիան այն է, երբ դու երկու կով ունես, քո հարևաններն էլ որոշում են, թե ով կվերցնի կաթը:
Ներկայացուցչական դեմոկրատիան այն է, երբ դու երկու կով ունես, քո հարևաններն էլ գտնում են ինչ-որ մեկին, ով քեզ կասի, թե ով կստանա ողջ կաթը:
Բյուրոկրատիան այն է, երբ դու երկու կով ունես. Սկզբում Կառավարությունը որոշում է, թե ինչպես կերակրես նրանց և երբ ստանաս կաթը, ապա վճարում է քեզ որ կաթը չվերցնես: Ապա վերցնում է երկու կովիդ էլ, սպանում է մեկին, մյուսից վերցնում կաթը և յուրացնում դրանք, ապա քեզ խնդրում է թղթեր լրացնել կորսված կովերի մասին:
Մաքուր անարխիան այն է, երբ դու երկու կով ունես, կամ վաճառում ես կաթն արդար գնով, կամ քո հարևանները խլում են կովերիդ և սպանում քեզ:
Անարխիկ կապիտալիզմն այն է, երբ դու երկու կով ունես, վաճառում ես մեկին և փոխարենը ցուլ գնում:
Սյուռեալիզմն այն է, երբ դու երկու ընձուխտ ունես, իսկ Կառավարությունը պահանջում է քեզնից հարմոնիայի դասեր անցկացնել նրանց համար: