Վլադիմիր Պուտինը հանդես է եկել Ուկրաինայում հրադադարի ժամկետի երկարացման օգտին Panorama.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ անցկացրած հեռախոսային կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, թե կողմ է Ուկրաինայում հրադադարի ժամկետի երկարացմանը: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ուկրաինայի ճգնաժամային իրավիճակի շուրջ կարծիքների հանգամանալից փոխանակման ընթացքում ընդգծվել է հրադադարի պահպանման կարևորությունը և հրադադարի ռեժիմի պահպանման համար վերահսկողության սահմանման համապատասխան պայմանների ստեղծումը, կարևորվել է հակամարտող կողմերի գերեվարված անձանց ազատ արձակումը», - ասված է հաղորդագրության մեջ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել