1in.am-ը գրում է.
Բրիտանիայից երիտասարդ ջիհադիստի հայրը, որը մեկնել է Սիրիա՝ համալրելու իսլամիստական խմբավորման շարքերը, կարծում է, որ իր որդին ընկել է տեղի մզկիթի իմամի ազդեցության տակ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ռահիմ Քալանդարը BBC-ի թղթակցին պատմել է, որ իր 18-ամյա որդի Ալին Քովենթրիից իր երկու ընկերների հետ միասին Սիրիա է մեկնել դեռ մարտին, իսկ հիմա, նրա վկայությամբ, կռվում է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման շարքերում:
Նրա խոսքով՝ Ալին, որը պատրաստվել է ընդունվել համալսարան, արմատականացել է մզկիթում երեկոյան պարապմունքների ժամանակ:
Այդ մզկիթի իմամը հրաժարվել է հարցազրույց տալ BBC-ին՝ ասելով, չի ընդունում իր հասեցին հնչած մեղադրանքները:
Իշխանությունների կարծիքով՝ սիրիական ճգնաժամին ընդդիմության կողմից մասնակցում է մինչև 500 երիտասարդ բրիտանացի:
Ենթադրվում է, որ Ալին Սիրիա է մեկնել Ռաշիդ Ամանիի հետ, որին 2 շաբաթ փնտրել են թուրք-սիրիական սահմանին, բայց չեն գտել: Երրորդ երիտասարդը՝ Մոհ Իսմաելը, վերջերս Twitter-ում հաղորդագրություն է հրապարակել, որ կռվում է ԻԼԻՊ-ի շարքերում: