Առաջին նախագահն ու քառյակը, Քոչարյանն ու քառյակը…Քառյակն ու էլի քառյակը… Հոգնեցինք, ձանձրացրիք արդեն… Ինձ համար զարմանալի ու անհասկանալի է, թե ինչու է հանրապետության ողջ քաղաքական միտքը, «պատիվն ու խիղճը», ողջ քաղաքական կյանքը, հասարակական ողջ երևույթները և նույնիսկ երկրի ապագան կապվում նախորդ նախագահների անվան հետ...
Ի՞նչ է, այլ մարդիկ, այլ գործիչներ, այլ տաղանդներ, այլ նվիրյալներ չկա՞ն...
Եթե այդպես է, ապա ցավում եմ և՛ երկրի, և՛ ժողովրդի համար…
Մինչդեռ ես համոզված եմ, որ կան նման մարդիկ, կան երիտասարդ, գրագետ, ներկայանալի, զարգացած գործարարներ, պետական-քաղաքական-հասարակական գործիչներ, խոստումնալից կադրեր…Հերիք է հույսը կրկին անցյալի հետ կապել, կարևորը ներկան է, ապագան…Անցյալն անցյալ է, նոր խնդիրները նոր մարդիկ պետք է լուծեն: Ու պետք չի ինչ-որ կվարտետներով երաժշտություն նվագել, մենք հասկանում ենք, թե այդ կվարտետի, այդ քառյակի նվագակցությամբ ինչ դուետ է հնչում…
Շատ անհամաչափ և տարբեր տոնայնության զուգերգ է…Նույնիսկ անճաշակ, անհամատեղելի ու կասկածելի…
Երբ տգեղ թրթուրը փոխակերպվում է գեղեցիկ թիթեռնիկի, շատ հետաքրքիր է, իսկ հակառակ պրոցեսը, պարոնայք քաղաքական գործիչներ, «ազնվագույն» պայքարողներ, ակտիվիստներ, զզվելի է…Անչափ զզվելի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել