127596_1_afr_big-640x3201in.am-ը գրում է.

ՆԱՏՕ-ն սեպտեմբերին կայանալիք գագաթնաժողովի ժամանակ Վրաստանին չի տրամադրի դաշինքին անդամակցելու գործողությունների ծրագիր. խոսքը կլինի դաշինքին Վրաստանի մերձեցման միջոցառումների փաթեթի մասին: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ փոխանցում է Ria Novosti-ն:

«Ուելսում գագաթնաժողովը կլինի ոչ թե դաշինք մտնելու գործողությունների ծրագրի մասին, այլ ՆԱՏՕ-ին Վրաստանի մերձեցման գործում ավելի մեծ աջակցության: Մենք մինչև գագաթնաժողովը Վրաստանի հետ կաշխատենք այդ փաթեթի վրա: Այդ փաթեթը Վրաստանին կմերձեցնի ՆԱՏՕ-ին»,- լրագրողներին ասել է Ռասմուսենը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել