Panorama.am-ը գրում է.
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ընդունվեց հայկական պատվիրակության նախաձեռնած գրավոր հայտարարությունը, որտեղ նշվում է Ադրբեջանում մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ոլորտներում իրավիճակի վատթարացման մասին։ Այս մասին հայտնում է Panorama.am-ի թղթակիցը Ստրասբուրգից:
Հայտարարության տակ ստորագրած պատգամավորներն իրենց խիստ մտահոգությունն են հայտնում Ադրբեջանի կողմից՝ իր պարտականությունների և պարտավորությունների համառորեն չկատարման վերաբերյալ։
Հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանում խոսքի, հավաքների ազատության իրավիճակի վատթարացման, շարունակական հետապնդումների, կամայական կալանքների և բանտարկությունների անհանգստացնող զեկույցները հաշվի առնելով, որոնք Ադրբեջանի իշխանությունները կիրառում են՝ լռեցնելու ընդդիմադիրներին և անկախ լրատվամիջոցներին, հասարակական կազմակերպությունների գործունեության սահմանափակումները և քաղաքացիական հասարակության խիստ հետապնդումները՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողողը պետք է հրատապ գործողություններ ձեռնարկի և օգտագործի իր ողջ կարողությունները։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



