Ով կհիշի՝ 90-ակաների վերջին ինչ էր կատարվում հատկապես քաղաքի կենտրոնում: Ամեն դպրոցի կողքին մինիմում երեք կազինո:
Կհիշեք նաև մեր էն ծանոթներին ու ընկերներին, որ դպրոցական տարիներին 1000 դրամով սկսեցին, ու մի քանի տարի հետո ավարտեցին ընտանիքի ունեցվածքի տոտալ կորստով՝ լավագույն դեպքում: Ու էդ երեխաների մի մասը միգուցե խաղամոլներ չդառնային, եթե կազինոներ Երևանում էն ժամանակ չլինեին:
Հիմա էս տոտալիզատորներ են: Սնկի նման տարին կլոր աճում են ամբողջ քաղաքով: Դա մի բան ա նշանակում՝ խաղամոլ դառնալու ռիսկային խումբը հատկապես պատանիների շրջանում մեծանում ա:
Սրա վերջը պետք ա դնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել