Ոնց որ թե էլի խայտառակ ենք լինելու դիվանագիտական ֆրոնտում, որովհետև մեր փառապանծ ԱԳՆ-ի պոնչո ղեկավարի պրոտեժեներից մեկը հերթական անգամ համը հանել է արտասահամնում, և այժմ ԱԳՆ-ն ոտուձեռ ընկած մտածում է, թե ոնց կոծկի այս պատմությունը, որ աղմուկ չլինի:
Խոսքը Բելգիայում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Ավետ Ադոնցի մասին է, ով գրավել է բելգիական հատուկ ծառայությունների ուշադրությունը: Բանն այն է, որ ի թիվս այլ բոնուսների, դիվանագետները իրենց գործունեության ժամանակ տվյալ երկրի կողմից ստանում են նաև որոշակի այլ պրեֆերենցիաներ: Մասնավորապես եվրոպական երկրներում գործում է օրենք, որի համաձայն՝ այդ երկրի բյուջեի հաշվին դիվանագետները ստանում են 21-տոկոսանոց զեղչ՝ 300 եվրոն գերազանցող առևտուր անելու դեպքում: Ադոնց, դու Ադոնց, բռնել ա, էդ 21 տոկոսից բիզնես ա սարքել ու ասում ա՝ տարին մի քանի անգամ բազմաթիվ Rolex ժամացույցներ ու խոշոր ադամանդներ է անարգել Հայաստան անցկացնում:
Պարզ լեզվով ասած՝ մաքսանենգությամբ ու պաշտոնական դիրքի չարաշահմամբ է զբաղված, և բելգիական հատուկ ծառայությունները հիմա ՀՀ ԱԳՆ-ից բացատրություն են պահանջում, թե այդ ի՞նչ միջոցներով է Ադոնցը տենց գռդոն անում, ու որ ավելի կարևոր է իրենց համար, ինչի՞ պետք է բելգիական հարկատուն վճարի Ադոնցի մախինացիաների համար: