Ալիևը ԵԽԽՎ-ում կրկին խոսեց «հայերի եկվոր լինելու, Արցախում 200 տարի առաջ հաստատվելու, իրենց մշակութային կոթողները ոչնչացնելու, ագրեսոր լինելու և այլնի մասին», այսինքն՝ այն, ինչը դարձել է ադրբեջանական քարոզչության անկյունաքարային սկզբունքը, պայմանականորեն ասած՝ «արժեքային թիրախը», նախ՝ չշեղվել ու չզիջել այս հարցում, ապա բոլորին համոզել այս «դրույթների» «ճշմարտացիությունը», հետո առաջ բրդել որոշակի էմպատիա և հայտնվել շահեկան վիճակում: Այն, ինչի մասին արդեն գրել եմ՝ «սիմվոլիկ կապիտալի» կուտակումը և հակառակորդի ծագման նկատմամբ կասկածներ հարուցելը՝ իբրև հարևան երկրի ինֆորմացիոն պատերազմի ռազմավարություն: Ադրբեջանը շատ ավելի է ուժգնացնում կեղծիքը՝ միաժամանակ դիրքորոշման կոշտացումը զուգահեռելով, իսկ չստանալով համարժեք պատասխան՝ սուտը հակված է ավելի ընդլայնվելու: «Որքան շատ է սուտը, այնքան մարդիկ ավելի են հակված դրան հավատալու». Հիտլերի այս կարգախոսը Ալիև կրտսերը մեծ եռանդով օգտագործում է, նա միշտ «քարոզչական առիթներ» է ստեղծում, մինչդեռ մենք սպասում առիթների, երբեմն էլ դա չենք էլ օգտագործում: Այդպիսի «քարոզչական առիթներ» են Հայաստանի մոնոէթնիկությունը և «հայկական երկրորդ հանրապետության» ստեղծումը, որոնք հատկապես վերջին շրջանում շատ հաճախ են օգտագործվում և աստիճանաբար դառնում են «քարոզչական արժեքային թիրախներ»: Բայց համոզված կարելի է ասել, որ եթե մեզ մոտ այդպիսի հնարքներին տրվի համարժեք պատասխան, ապա ադրբեջանցիները կփոխեն սեփական քարոզչության «արժեքային թիրախները», որովհետև պատմամշակութային ասպեկտը այն հարթակն է, որտեղ նրանք անվերապահ պարտվող են: Մենք չենք օգտագործում մեր հաղթաթուղթը, իսկ նրանք էլ այդ «բաց» տարածությունից փորձում են օգտվել: Պետք է նորից նշեմ, որ այս մոտեցումը ադրբեջանական երևակայության կամ էմոցիաների արդյունք չէ, այն բազմաթիվ տեսաբանների կողմից մշակված գիտական լուրջ հիմքերով տեսություն է, որը սահմանում է ինֆորմացիոն պատերազմի սկզբունքներն ու էությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.sahakyan.14/posts/722289431142888
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել