Panorama.am-ը գրում է.
Նախօրեին ԵԽԽՎ ամառային նստաշրջանում մամուլում և մամուլի միջոցով բռնության տարածման թեմայով ելույթ ունեցավ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս փաստերով ներկայացրեց ադրբեջանական մամուլում հակահայության, ռասիզմի կոնկրետ օրինակներ` կոչ անելով ԵԽԽՎ-ին հստակ սանկցիաներ կիրառել Ադրբեջանի հանդեպ:
Ներկայացնում ենք պատգամավորի ելույթը ստորև.
«Վերջին շրջանում մեր Վեհաժողովը հաճախ է անդրադառնում զանգվածային լրատվամիջոցների խնդիրներին և սա ողջունելի է: Այո, բռնությունը մամուլում և մամուլի միջոցով այսօր բավականին ակտուալ խնդիր է ԵԽ անդամ երկրներում, և մենք չենք կարող ձևացնել, թե անհանգստանալու լուրջ պատճառներ չկան: Եվ զեկուցողը իրավացի է, որ վերջին տասնամյակում ԶԼՄ-ների դաշտը էականորեն փոխվել է ինտերնետի և առցանց լրատվամիջոցների հսկայական աճի շնորհիվ: Սակայն, դրան զուգահեռ աճել են նաև նեգատիվ երևույթների ռիսկերը, որոնց թվում բռնության քարոզն է մամուլում և մամուլի միջոցով: Որպես կանխարգելիչ միջոց զեկուցողը տեսնում է անդամ պետությունների կողմից հստակ և համակարգված պայքարը բռնության քարոզի դեմ:
Սակայն ի՞նչ անել այն դեպքերում, երբ ԵԽ անդամ պետությունն ինքն է հենց բռնության, ատելության, ռասիզմի ամենաակտիվ քարոզիչը: Ավելին, դատապարտվում և բանտեր են նետվում այն լրագրողները, մտավորականները, ովքեր համարձակվում են պայքարել բռնության ու ռասիզմի դեմ:
Խոսեմ փաստերով` Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան հայտարարում է` «Ռամիլ Սաֆարովը հայրենասիրության օրինակ պետք է լինի ադրբեջանցի երիտասարդության համար» ու այս հայտարարությունը ադրբեջանական մամուլի առաջին էջերից չի իջնում: Մեկ այլ ադրբեջանցի գործիչ` Անար Մամեդխանովը հայտարարում է, որ ադրբեջանցիները հայերին պետք է սպանեն Ղարաբաղում, այլ ոչ թե այլ երկրներում, և սա դարձյալ ադրբեջանական լրատվամիջոցների թոփ նյուզն էր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



