Չափազանց ցավալի է այն, ինչ տեղի ունեցավ հունիսի 23-ին՝ Սարյան փողոցում: Ցավում եմ, որ երկրիս քաղաքացին ամեն բան թողած ստիպված է անընդհատ փողոց դուրս գալ և բողոք ու զայրույթ արտահայտել, որ իրեն մարդու տեղ դնեն, իր խնդիրն ու շահը հաշվի առնեն: Իսկ այն իրավապահները, որոնք ճնշում ու վնասում են սեփական իրավունքի համար օրենքով պայքարող քաղաքացուն, պետք է լավ իմանան, որ օրենքը իրավունքից վեր չի կարող լինել, և զարգանալ կարելի է միմիայն օրենքի և իրավունքի հավասարակշիռ գերակայության պարագայում: Իրավունք ոտնահարած բոլոր իրավապահները պետք է պատասխանատվության ենթարկվեն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Urikhanyan.Tigran/posts/784561151589174?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել