Գալուստ Սահակյանին անձամբ ճանաչում եմ՝ երկար տարիներ:
Քաղաքականությունից դուրս նույնիսկ շատ լավ ընկեր է, հետաքրիր մարդ՝ խնջույքների ժամանակ ու մարդկային հարաբերություններում:
Երբ իշխանությունը Գրիգորիչին կարգեց ԱԺ նախագահ, նա երևի չէր էլ պատկերացնում՝ ինչ ծանր ֆունկցիա է սպասում իրեն:
Գալուստ Սահակյանն, ըստ էության, ոչ թե խորհրդարանի նախագահ է, այլ՝ բանտապետ, ով թույլ չպետք է տա, որ վերահսկելի 71 պատգամավորներից մեկը խորհրդարանի տարածքից բացակայի՝ գործուղման գնալու, նույնիսկ՝ հիվանդանալու պարագայում:
Գրիգորիչը միայնակ այս ֆունկցիան կատարել չի կարող ու, թերևս, տեղին է, որ խորհրդարանում «կլյուչնիկների» ինստիտուտ ստեղծվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել