ԱՄՆ-ն երբեմն այնպիսի սխալներ է գործում,որի տակից դուրս գալը շատ դժվար է: Սադդամ Հուսեյնը ԱՄՆ-ի մտերիմ դաշնակիցներից մեկն էր ժամանակին, որին Իրանի դեմ 8-ամյա պատերազմի ժամանակ ամեն կերպ օգնում էր: Երբ 1991-ին Սադդամը ցանկանում էր պատմական արդարությունը վերականգնել և Քուվեյթը վերամիավորել Իրաքին, ԱՄՆ-ն գաղտնի կերպով իր համաձայնությունը տվեց և Սադդամին գցեց ծուղակը. համարում էին, որ նա էլ իրենց պետք չէ: Այսպիսով, Պարսից Ծոցի առաջին պատերազմից հետո Ամերիկան և Սադդամը դարձան թշնամիներ: 2003-ին Իրաքը օկուպացվեց ամերիկյան բանակի կողմից, Սադդամը տապալվեց, Սադդամի բանակը, որի հրամկազմը սուննիներ էին, ցրվեց առանց զինաթափվելու: Ամերիկացիները Սադդամի մարդկանցից ազատվելու համար պետական ապարատից և ուժային կառույցներից հանեց սուննիներին, իսկ դատարկ տեղը զբաղեցրեցին ամերիկացիների և Սադդամի թշնամի Իրանի դաշնակիցները՝ շիաները: Այսպիսով նրանք իրենց ձեռքով իրենց մերձավորարևելյան ամենահզոր դաշնակցին սարքեցին թշնամի, սպանեցին նրան, իսկ նրա փոխարեն իշխանության բերեցին նրա և իրենց թշնամի շիաներին: Արդյունքում այսօրվա քաոսը: Իսկ չզինաթափված, բայց ցրված բանակի սուննիները այժմ hետ են խլում երկրի մեծ մասում իրենց երբեմնի իշխանությունը:



