«Ադրբեջանի նախագահությունը շատ խնդրահարույց է, ինչի մասին այսօր ևս բարձրաձայնեցին ԵԽԽՎ պատվիրակները»Panorama.am-ը գրում է.

Panorama.am-ի թղթակիցը Ստրասբուրգում զրուցել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի հետ։

-Տիկին Նաղդալյան, այսօր ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը ԵԽԽՎ ամբիոնից ասաց, որ ԵԽԽՎ- ն պատրաստ է աջակցել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ինչպես նաև ցանկություն հայտնեց աշխատել ԵԽԽՎ-ում հայ և ադրբեջանցի պատգամավորների հետ` վստահության մթնոլորտ ստեղծելու համար, ինչն էլ կօգնի գործընթացին: Ինչպիսի՞ն է ձեր մոտեցումն այս հարցին:
-Մինչ օրս Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2 անգամ փորձ արել է ժամանակավոր կոմիտեի կարգավիճակով ներգրավվել վստահության կառուցման գործում: Առաջինը Ռասել Ջոնսոնի նախաձեռնած ժամանակավոր հանձնաժողովն էր, որից հետո փորձ կատարվեց «վերանորոգելու» այն Մելվութ Չավուշօղլուի նախագահության ժամանակ, սակայն երկու դեպքում էլ փորձը ցույց տվեց, որ այդ ձևաչափը չի աշխատում և այն չկարողացավ անգամ գտնել քննարկման կամ աշխատանքի իր առարկան: 

Այստեղ կարևոր է այն, որ գործընթացը հիմնականում օգտագործվում է որպես ևս մեկ լրացուցիչ հարթակ` հակահայկական քարոզչության համար: Եվ առաջին հերթին հենց այս հանգամանքը մեզ համար հիմք է, որպեսզի մենք ձեռնպահ մնանք նման ձևաչափի ստեղծումից կամ վերստեղծումից, քանի որ համարում ենք, որ նման ճանապարհով փորձ է կատարվում Մինսկի խմբին խանգարող կամ խոչընդոտող ինչ որ գործողություններ կատարել, ինչը պարզապես անթույլատրելի կլիներ:Նախօրեին Անն Բրասյորի հետ հանդիպման ժամանակ նա նույնպես արծարծեց այս թեման, ասելով, որ ինքն էլ է փորձ կատարել հայ և ադրբեջանցի պատվիրակների ղեկավարների ձևաչափով գործընթաց սկսել և փորձել վստահության մթնոլորտ ստեղծել, սակայն իրեն չի հաջողվել: 
Կարծում եմ, այդպես էլ պետք է լիներ, որովհետև ինչ վստահության մասին կարելի է խոսել, երբ սահմանին միջադեպեր են տեղի ունենում, երբ սահմանին երիտասարդներ են զոհվում: Ադրբեջանի կողմից իրականացվող քայլերը չեն խոսում այն մասին, որ կա վստահության ստեղծման ցանկություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել