Haynews.am-ը գրում է.
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն հունիսի 24-ին ընդունել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի և «Ակրոնիս» ընկերության հրավերով Հայաստանում գտնվող շախմատի աշխարհի գործող չեմպիոն, գրոսմայստեր Մագնուս Կարլսենին և աշխարհի գավաթակիր, գրոսմայստեր Լևոն Արոնյանին:
Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, ողջունելով շախմատիստների այցը` Ամենայն Հայոց Հայրապետն ընդգծել է, որ աշխարհի գործող չեմպիոնի ժամանումը Հայաստան մեծ խանդավառություն պիտի պարգևի շախմատի սիրահարներին: Նորին Սրբությունը գոհունակությամբ է նշել, որ դեռևս վաղ միջնադարից Հայաստանում հայտնի շախմատը, այսօր ևս լայնորեն տարածված է երկրում և ծրագրային առարկա լինելով հանրակրթական դպրոցներում նպաստում է երեխաների մտքի զարգացմանը:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը տեղեկացրել է, որ Մայր Աթոռի թանգարանում են պահվում Տիգրան Պետրոսյանի թագն ու թիկնոցը, որոնք աշխարհի չեմպիոնը ժամանակին ընծայաբերել է երջանկահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսին:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը տեղեկացրել է, որ Մայր Աթոռի թանգարանում են պահվում Տիգրան Պետրոսյանի թագն ու թիկնոցը, որոնք աշխարհի չեմպիոնը ժամանակին ընծայաբերել է երջանկահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://haynews.am/hy/1403618344
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել